Ֆերսմոլիբդեն (Ferromolybdän) հանքանյութի հափշտակում մի քանի կոնտեյներից
Պարգևատրում 20,000.00 Եվրո
(Պարգևատրում համաձայն, §§ 657 և 660 ԳԴՀ ի օրենսգրքի BGB)
Ֆերսմոլիբդեն (Ferromolybdän) հանքանյութի հափշտակում մի քանի կոնտեյներից
Երեւանի (Հայաստան) եւ Փոթիի (Վրաստան) միջեւ բեռնվածքի տեղափոխմանկոնտեյներային տերմինալից անհայտ անձինք առնվազն երեք դեպով գողացել են
ֆերոմոլիբդենի արկղներ։
Ապրանքի տվյալները.
Ֆերոմոլիբդենով լցված մեծ պայուսակներ, 20 հատ ամեն մեկ կոնտեյներում

Կոնտեյներներ տվյալները.
20 կոնտեյներ
Համարը EITU 006 025-6
Փոխադրումների ժամկետը. 15.06.2016 - 28 06.2016
Տրանսպորտի երթուղին . Երեւան (Հայաստան) եւ Փոթիի (Վրաստան) բեռնարկղային տերմինալը
20 կոնտեյներ
Համարը. TRLU 966259-8
Փոխադրումների ժամկետը. 30.08.2016 - 06. 09.2016
Տրանսպորտի երթուղին. Երեւան (Հայաստան) եւ Փոթիի (Վրաստան) բեռնարկղային տերմինալը
20 կոնտեյներ
Համարը. CLHU 382 701-5
Փոխադրումների ժամկետը. 20:09 - 10/02/2016
Տրանսպորտի երթուղին. Երեւան (Հայաստան) եւ Փոթիի (Վրաստան) բեռնարկղային տերմինալը
Ֆերոմոլիբդեն պարունակությամբ գողացված բեռների արժեքը կազմում է մի քանի 100.000 եվրո:
Վնասված ընկերությունները տրամադրում են 20,000 եվրո այն ցուցմունքների համար, որոնք կօգնեն ապրանքը ետ վերադարձնելու համար։
Պարգևատրման համար տրամադրվող 20,000, - EUR գումարը ամենաբարձրն է վերադարձվելիք ապրանքի համար և այն կազմում է արժեքի 10% ը։
Պարգևատրման գումարը համապատասխանեցվում է գտնված ապրանքի արժեքի ծավալին և վճարվում դրան համապատասխան։
Եթե ստացվեն բազմաթիվ ցուցմունքներ, ապա պարգևատրման գումարը կբաժանվի ապրանքի վերադարձմանն օգնող ցուցմունքներ տվողների միջև։
Ո՞վ կարող է տալ ապրանքի գտնվելու վայրի մասին ճշգրիտ տեղեկություն։Բոլոր ցուցմունքներն ու տեղեկությունները ստուգվելու են ամենայն խստությամբ և վստահությամբ։
Վնասվածները (ապրանքների սեփականատերերը, ապահովագրական ընկերությունները), հաղորդակցման համար բացել են թեժ գիծ և էլեկտրոնային փոստի հասցե.
Հեռ. +49 177 3845964
E-Mail: info@transportschaden.biz
E-Mail: info@desa.eu
Պարգեւատրման գումարը կվճարվի նաև այն դեպքում, եթե Դուք արժեքավոր տեղեկությունները ապրանքը գտնելու վերաբերյալ տրամադրեք Հայաստանի կամ Վրաստանում ոստիկանությանը:
Անկախ գործին օգտակար ցուցմունքների համար վերոնշյալ պարգևատրման գումարից,
կպարգևատրվեն նաև 5000 Եվրո գումարով այն ցուցմունքների համար, որոնք կօգնեն հանցագործներին գտնելու համար ազգային իրավասու ոստիկանությանն օգնելու համար։

